Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իսպանիայի վարչապետը Լա լիգայի վերսկսման մասին

Իսպանիայի վարչապետը Լա լիգայի վերսկսման մասին
29.04.2020 | 14:39

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսին: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հստակեցրել է՝ մայիսի 4-ից ֆուտբոլիստները կարող են սկսել անհատական մարզումները, մայիսի 18-ից ակումբները կարող են ոչ մեծ խմբերով անցնել ընդհանուր մարզումների: Հունիսի 1-ից թիմերին կթույլատրվի ընդհանուր մարզումը: Լա լիգան կարող է վերսկսվել հունիսի 5-ին կամ հունիսի 12-ին: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի, մյուս հատվածը չի չեղարկվի, և մրցաշրջանը կհասցվի ավարտին: Իսպանական բարձրագույն լիգայի, Ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի և Իսպանիայի սպորտի խորհուրդի քննարկման արդյունքում են հանգել այս եզրակացությանը: Լիգան ավարտին հասցնելու հիմնական շարժառիթը եղել է ֆինանսական կողմը, քանի որ պանդեմիային լուրջ վնասներ է հասցրել Իսպանիային:

Դիտվել է՝ 3490

Մեկնաբանություններ